Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Կանցկացվի Գոհար Գասպարյանի անվան վոկալիստների հանրապետական մրցույթ

Կանցկացվի Գոհար Գասպարյանի անվան վոկալիստների հանրապետական մրցույթ
15.09.2014 | 14:00

Դասական երաժշտության ասպարեզում հանրապետության շնորհալի երգիչ-երգչուհիների բացահայտման, ինչպես նաև Գոհար Գասպարյանի հիշատակը վառ պահելու համար կանցկացվի մեծանուն երգչուհու անվան վոկալիստների հանրապետական մրցույթ: Այս մասին տեղեկացնում են Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի

տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Դափնեկիրների գալա-համերգը տեղի կունենա Գ. Գասպարյանի ծննդյան օրը՝ դեկտեմբերի 14-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Օպերային արվեստի մեծագույն վարպետ, կոլորատուրային սոպրանո և ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Գոհար Գասպարյանը ծնվել է 1924 թ. դեկտեմբերի 14-ին՝ Կահիրեում: Նա ուսանել է տեղի երաժշտական ակադեմիայում, սովորել Է Ֆելդմանի և Վ. Կարրոյի դասարանում։ 1948 թ. հայրենադարձվել է Հայաստան։ 1949 թ. Երևանի օպերայի և բալետի թատրոնի մեներգչուհի է եղել: Գ. Գասպարյանի երգացանկում տեղ է գտել ավելի քան 500 ստեղծագործություն։ 1956 թ. երգչուհին արժանացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչման, 1984 թ.` դարձել է Սոցիալիստական աշխատանքի հերոս, պարգևատրվել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով։ 1964 թ. դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում, իսկ 1973 թ.Երևանի կոնսերվատորիայի պրոֆեսոր է եղել:

Դիտվել է՝ 1720

Մեկնաբանություններ